HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արևմուտքը չի պատրաստվում տապալել Պուտինի վարչակարգը. Օլաֆ Շոլց

Արևմուտքը չի պատրաստվում ջանքեր գործադրել Ռուսաստանում քաղաքական վարչակարգի փոփոխման ուղղությամբ, սակայն Վլադիմիր Պուտինը համոզված է, որ արևմտյան երկրներն ունեն նման մտադրություն։ Այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։

«Թե ով որտեղ նստի, մենք չենք որոշում։ Մենք նաև չենք պլանավորում (Ռուսաստանում-խմբ.) փոխել վարչակարգը»,- հայտարարել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերի խոսքով, սակայն, ՌԴ նախագահը մտավախություն ունի, որ հենց դա է Արևմուտքի պլանը։ «Պուտինը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ իր հարևանությամբ Եվրոպական միությունն է՝ որպես բաց հասարակությունների, լիբերալ ժողովրդավարությունների համայնք և որոշակի կերպով հույս ունենա, որ ազատությունը վարակ չէ»,- եզրափակել է Շոլցը։

Լուսանկարը՝ Federico Gambarini / dpa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter