
Հարավաֆրիկյան Հանրապետությունը հանդես է գալիս ԲՐԻԿՍ-ի ընդլայնման օգտին
Հարավաֆրիկյան Հանրապետությունը աջակցում է ԲՐԻԿՍ-ի ընդլայնմանը, որին ներկայումս անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Այդ մասին հայտարարել է ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան ԲՐԻԿՍ-ի առաջիկա գագաթնաժողովի վերաբերյալ ժողովրդին ուղղված իր ուղերձում, որը կկայանա օգոստոսի 22-24-ը Յոհաննեսբուրգում։
«Ավելի քան 20 երկիր պաշտոնապես դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու, երկրների էլի ավելի մեծ խումբ էլ անդամակցության հետաքրքրություն է ցուցաբերում»,- հայտարարել է նա։ Ռամաֆոսայի խոսքով՝ ՀԱՀ-ը աջակցում է ԲՐԻԿՍ-ի ընդլայնմանը։ «Սակայն, որպեսզի ԲՐԻԿՍ-ի ընդլայնման գործընթացը հաջողվի, անհրաժեշտ է ամրապնդել մեր կապերն այն երկրների հետ, որոնք ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին»,- հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդը։
Ռամաֆոսան նշել է, որ Կազմակերպությանը բազմաթիվ երկրների անդամակցության ցանկությունը վկայում է միջազգային հարաբերությունների առավել արդար, փոխշահավետ և բալանսավորված համակարգ ունենալու նրանց ցանկության մասին։ «ՀԱՀ-ը դեմ է միաբևեռ աշխարհին։ ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը համապատասխանում է մեր ազգային շահերին, քանի որ ԲՐԻԿՍ-ը հիմա փոխում է միջազգային տնտեսությունն ու քաղաքականությունը»,- եզրափակել է Ռամաֆոսան։
Լուսանկարը՝ REUTERS/Wu Hong/Pool/File photo
Մեկնաբանել