HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիզուլի֊Բաքու թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները. Արցախի ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հաղորդագրությունը

Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հերթական ստահոդ հաղորդագրություն է անվանում Ադրբեջանի ՊՆ-ի օգոստոսի 21-ի հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15֊ից ժամը 10։23-ը ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։

«Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն  չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում ԱՀ օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական  տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի  շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից։

Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում  և դրանից հետո  հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը,  խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»,- նշված է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։

Տես նաեւ՝ Արցախի ՊԲ-ն չի թիրախավորել Բաքու թռչող օդանավը Թուրքիայի ու Վրաստանի երկնքում. Ադրբեջանի ՊՆ-ն ստում է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter