Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը Լոռու մարզում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արայիկ Բարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, Սարչապետ համայնք) արտադրական գործունեությունը:
«Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառման ընթացքում այդ կազմակերպությունում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորպես՝ արտադրական շինությունների հատակի պատրաստված չի եղել անջրանցիկ նյութերից, որոնք հեշտորեն լվացվում և, անհրաժեշտության դեպքում, ախտահանվում են, արտադրամասը չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան, լվացարան և սանհանգույց:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել