HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն ընդունում է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթը

Արտաքին հարաբերությունների խորհուրդն այսօր ընդունեց Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթուղթն ու այն իրականացնելուգործողությունների ծրագիրը: Առաջին անգամ է, որԵվրոպական միություննընդունում է միասնական ռազմավարական փաստաթուղթ այս կենսական կարևորության քաղաքակության վերաբերյալ՝իրականացման նմանօրինակ ընդգրկուն գործողություններիծրագրով: 

«Մարդու իրավունքները ինձ համար հատուկ կարևորություն ունեցող ուղղություններից մեկն է իրենից ներկայացնում է մի  արծաթե շարան, որն առկա է արտաքին հարաբերություններ բնագավառում մեր կողմից իրականացվող բոլոր գործողություններում:  Այս ընդգրկուն փաթեթի ըդունմամբ` մենք ցանկանում ենք բարձրացնել ԵՄ-ի մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությունը: Փաստաթուղթն ու Գործողությունների ծրագիրը իրականացնելու նպատակով նաև առաջարկել եմ  նշանակել մարդու իրավունքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ և ակնկալում եմ , որ շուտափույթ նշանակում»,-փաթեթի ընդունումից հետո ասաց Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը: 

Փաստաթուղթը սահմանում է սկզբունքներ, նպատակներ և առաջնահերթություններ,  որոնք մշակվել են` բարելավելու ԵՄ քաղաքականության արդյունավետութունն ու հետևողականությունը և այն դարձնելու մի համահունչ քաղաքականություն առաջիկա տաս տարիների ընթացքում: Դրանք ներկայացնում են միահամուռ հիմք  ԵՄ անդամ-պետություններւ և  ԵՄ հաստատությունների կողմից հիրավ հավաքական ջանքեր իականացնելու համար:  Ռազմավարական փաստաթուղթը նաև խարսխում է քաղաքացիական հասարակության հետ իրական համագործակցության հանձնառություն: Փաստաթուղթը  նախագծված է լինել ընթեռնելի և հանրամատչելի: 

Ռազմավարական  փաստաթղթի հիմնական ենթակետերն են.

 –         Մարդու իրավունքները ԵՄ քաղաքականության ներքո

–         Մարդու իրավունքների հաըմնդանրության խթանում

–         Հետևողական նպատակների  հանձնառում

–         Մարդու իրավունքները ԵՄ արտաքին քաղաքականության բոլոր ուղղություններում

–         Մարդու իրավունքների բնագավառում ԵՄ առաջնահերթությունների իրականացում

–         Երկկողմ գործունեություն

–         Գործունեություն բազմակողմ հաստատությունների ներքո

–         ԵՄ միասնական գործունեություն 

Ռազմավարական փաստաթղթի հիմքում ընկած է «Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ԵՄ արտաքին քաղաքականության գործողությունների կենտրոնում` ավելի արդյունավետ մոտեցում» խորագրով համատեղ հաղորդագրությունը: Այն ընդունվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2011թ.-ի դեկտեմբերին՝ Քեթրին Էշթոնի առաջարկությամբ: Այն իր հերթին հանդիսանում է դեռևս 2010թ.-ի մարտին Կորդոբայի Գյումնիխ քաղաքում տեղի ունեցած ԵՄ արտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպման ժամանակ մեկնարկած երկարատև խորհրդակցությունների արդյունք: 

ԵՄ Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագիրը բաղկացած է  36 գլխից, ներառելով 97 միջոցառում, որոնք մշակվել են  ԵԱԳԾ խորհրդակցությունների ընթացքում  Եվրոպական հանձնաժողովի ու ԵՄ անդամ երկրների մասնակցությամբ` կիսելով իրականացման պատասխանատվությունը: Ոչ-պաշտոնական խորհրդակցություններ են տեղի ունեցել նաև եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ՀԿ-ների հետ: Գործողությունների ծրագիրը նախատեսված է մինչև 2014 թ.-ի դեկտեմբերի 31-ը: 

Գործողությունների ծրագրի պահանջներից մեկը այն է, որ ԵՄ-ն իր տարեկան զեկույցում պետք է ներկայացնի մարդու իրավունքերի ու ժողովրդավարության վերաբերյալ իր առաջընթացը նպատակների իրականացման հարցում:  Սա հնարավորություն կընձեռի ԵՄ քաղաքականության բոլոր համախոհներին, այդ թվում  քաղաքացիական հասարակությանը, գնահատել ԵՄ գործողությունների ծրագրի ազդեցությունը և նպաստել հետագա առաջնահերթությունների սահմանմանը: 

 

Ընդհանուր տեղեկություն 

Մարդու իրավունքների և ժողովրդավարության ռազմավարական փաստաթղթի ընդունումը անկյունաքարային է ԵՄ քաղաքականության համար:  Մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմայով ԵՄ-ն բազմաթիվ  հայտարարություններով է հանդես եկել, սակայն  դրանք վերաբերել են հստակ  հարցերի կամ պետությունների: 

Ժամանակի ընթացքում, ԵՄ-ն մշակել է նաև մի շարք
«ուղեցույցներ» և այլ քաղաքականության ուղղություններ, բայց միասնական ռազմավարական փաստաթղթի ընդունուման նախադեպ չի գրանցվել:  Սա ցույց է տալիս, որ ԵՄ-ն հավատարիմ է Լիսբոնյան համաձայնագրի իր խոստումին, համաձայն հետևյալ հանձնառությանը.  «Միության գործողությունները միջազգային ասպարեզում պետք է առաջնորդվեն այն սկզբունքներով, որոնք ոգեշնչել են իր իսկ ստեղծումը զարգացումն ու ընդլայնումը և որոնք ԵՄ-ն փորձում է սփռել ամբողջ աշխարհով մեկ. ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, համընդհանուր և անքակտելի մարդու իրավունքներ և հիմնարար ազատություններ, մարդկային արժանապատվության հարգանք, հավասարության և համերաշխության սկզբունքներ, հարգանք Միացյալ ազգերի խարտիայի և միջազգային իրավուքնի նկատմամբ»: 

Ռազմավարական փաստաթղթի և գործողությունների ծրագրի իրականացմանն օժանադակելու  համար ԵՄ բարձր ներկայացուցիչն առաջարկել է նշանակել Մարդու իրավուքների ԵՄ հատուկ ներկայացուցիչ: Սրա նպատակն է բարձրացնել ԵՄ մարդու իրավունքների քաղաքականության արդյունավետությունն ու տեսանելիությւոնը: Շարունակելիության նկատառումներով առաջարկվել է նշանակման նախնական ժամկետը սահմանել 2 տարի: 

ԵՄՀՆ-ն պետք է ունենա լայն և ճկուն լիազորություններ` հանգամանքներին հնարավորին չափով հարմարվելու կարողությամբ: Նա պետք է նաև սերտ համագործակցի ԵԱԳԾ-ի հետ` ստանալով լիարժեք օժանդակություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter