
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մոսկվայի մոտ և Բրյանսկի մարզում 4 անօդաչուի խոցման մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օգոստոսի 22-ի գիշերը Ռուսաստանի տարածքում խոցվել է ուկրաինական զինված ուժերի կողմից արձակված 4 հարվածային անօդաչու, որոնցից երկուսը Ուկրաինային սահմանակից Բրյանսկի մարզում, իսկ մյուս երկուսը՝ Մոսկվայի մոտ։
«Երկու անօդաչու հայտնաբերվել է հակաօդային պաշտպանության միջոցների կողմից և չեզոքացվել ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրների կողմից։ Դրանք կորցրել են կառավարումը և ընկել Բրյանսկի մարզի տարածքում։ Երկու անօդաչու էլ հայտնաբերվել և ոչնչացվել է ՀՕՊ միջոցների կողմից՝ Մոսկվայի մարզի տարածքում»,- նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, Մոսկվայի մարզի տարածքում անօդաչուների խոցման մասին հայտարարել էր նաև Մոսկվայի քաղաքապետը։ Սերգեյ Սոբյանինը նշել էր, որ երկու անօդաչու խոցվել է Մոսկվայից դեպի արևմուտք։
Լուսանկարը՝ Մոսկվայի մարզի նահանգապետի տելեգրամյան էջից
Մեկնաբանել