HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պետք է ապահովի մի շարք պայմաններ F-16-եր ստանալու համար. Պենտագոն

ԱՄՆ-ն հավանություն կտա Ուկրաինային կործանիչների փոխանցմանը՝ Կոնգրեսի հետ խորհրդակցություններից և ուկրաինացի օդաչուների վերապատրաստումից հետո, սակայն Կիևը պետք է ապահովի մի շարք պայմաններ։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։

Մասնավորապես, օդաչուները պետք է իմանան անգլերեն, իսկ ուկրաինական իշխանությունները պետք է ապահովեն հողի վրա անհրաժեշտ լոգիստիկայի առկայությունը։

«Հենց որ այդ չափանիշներն ապահովվեն, մենք կկարողանան հավանություն տալ փոխանցմանը»,- նշել է ամերիկացի պաշտոնյան։ 

Ամերիկյան պաշտպանական գերատեսչությունում հաստատել են ԱՄՆ պատրաստակամությունն օգնելու ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը, եթե նրանց թիվն ավելին լինի, քան կարող են ընդունել եվրոպացիները։ Նշվում է, որ Ուկրաինան մինչ օրս չի որոշել օդաչուների թիվը, որոնք վերապատրաստման նպատակով պետք է մեկնեն արտասահման։ Պենտագոնում նաև հավելել են, որ օդաչուներին անգլերեն սովորեցնելու համար «որոշ ժամանակ կպահանջվի»։

Դանիան և Նիդերլանդները գլխավորում են ուկրաինացի օդաչուների վերապատրաստման ծրագիրը, սակայն դանիական իշխանություններն այս հարցում օգնություն են խնդրել ԱՄՆ-ից։ Միացյալ Նահանգները պլանավորում է տարեվերջին սկսել Ուկրաինային կործանիչների մատակարարումները, սակայն ինքնաթիռների հստակ թիվ դեռևս չկա։ Նախորդ շաբաթ, Reuters-ի տվյալներով, ԱՄՆ-ն պաշտոնապես հաստատել էր Դանիայից ու Նիդերլանդներից F-16-երի ուղարկումն Ուկրաինային։

Լուսանկարը՝ nationalinterest.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter