
Սիրիան մեղադրել է Իսրայելին Դամասկոսի մոտ գտնվող օբյեկտների հրթիռակոծման համար
Իսրայելը կառավարվող հրթիռներով հարձակվել է Դամասկոսի արվարձաններում գտնվող օբյեկտների վրա։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է սիրիացի մեկ զինվորական։ Հասցվել է նաև «որոշակի նյութական վնաս»։
Սիրիական կողմի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է տեղի ժամանակով մոտ 23:05-ին Գոլանի բարձրունքների կողմից։ Սիրիական կողմը նշում է, որ հարվածները հասցվել են «Դամասկոս քաղաքի արվարձաններում գտնվող մի քանի օբյեկտներին»։
Փոխարենը, Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնում է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ։ Հարձակման թիրախում էլ եղել են իրանամետ Հեզբոլահի և մյուս ուժերի օբյեկտները, որոնք տեղակայված են եղել Դամասկոսի օդանավակայանի մոտ։
Սիրիան պարբերաբար հրթիռակոծվում է Իսրայելի տարածքից։ Այսպես, օգոստոսի 7-ին պաշտոնական Դամասկոսը հայտարարել էր հրթիռակոծության հետևանքով 4 զինվորականի մահվան մասին։ Եվս 4 զինվորական էլ վիրավորվել էր։
Լուսանկարը՝ արխիվային/middle-east-online.com-ից
Մեկնաբանել