
Telegram-ի աշխատանքում խափանումներ են եղել
Օգոստոսի 21-ի երեկոյան հաղորդագրությունների արագ փոխանակման Telegram հավելվածում գրանցվել է զանգվածային խափանում։ Այդ մասին վկայում են DownDetector կայքում օգտատերերի բողոքները, որը մասնագիտացած է ինտերնետային կայքերի աշխատանքի վերաբերյալ տվյալների վերլուծության մեջ։
Հավելվածի խափանումների մասին բողոքները զանգվածաբար սկսել են ստացվել Երևանի ժամանակով 20:50-ից։ Օգտատերերը խնդիրներ են ունեցել հավելվածի ինչպես համակարգչային, այնպես էլ մոբայլ տարբերակներում։
The Insider-ի լրագրողը ստուգել է և պարզել, որ երեկոյան Telegram-ը իրոք չի աշխատել ինչպես VPN-ով, այնպես էլ առանց դրա։
Լուսանկարը՝ Reuters-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել