HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում լքել Բելառուսը

Բելառուսում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել այդ երկիրը։ Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական կայքէջում։

Որպես պատճառ դեսպանությունում նշել են Բելառուսի հետ սահմանին երկու անցակետի փակման մասին Լիտվայի որոշումը և Լիտվայի, Լատվիայի ու Լեհաստանի հայտարարություններն այն մասին, որ այդ երկրները դիտարկում են բելառուսական սահմանի ամբողջական փակման հնարավորությունը։

Ամերիկացիներին խորհուրդ է տրվել հեռանալ Բելառուսից Լատվիայի ու Լիտվայի հետ անցակետերով կամ էլ ինքնաթիռով։ Դեսպանությունը հիշեցրել է, որ Լեհաստանը փակել է անցակետերը սահմանին, ինչպես նաև կոչ արել չմեկնել Ռուսաստանի կամ Ուկրաինայի տարածքներով։

Քաղաքացիներին, որոնք ամեն դեպքում պլանավորում են այցելել Բելառուս, ամերիկյան դեսպանությունը հիշեցրել է, որ նրանք չեն կարողանա խնդիրների պարագայում իրենց հույսը դնել ԱՄՆ կառավարության օգնության վրա։

Լիտվան օգոստոսի 18-ից փակել է Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու անցակետերը։ Այդ որոշումը պայմանավորված էր «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության վարձկանների կողմից աճող սպառնալիքով, որոնք ապստամբության անհաջող փորձից հետո տեղափոխվել էին Բելառուս։

Լատվիան էլ օգոստոսի 15-ից տեղակայել է լրացուցիչ սահմանապահների և սահմանի պահպանությանը ներգրավել զինվորականներին՝ «Բելառուսի հետ սահմանին արագ աճող հիբրիդային սպառնալիքի պատճառով»։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter