ԱԺ կադրերի վարչության պետը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Այսօր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Ազգային ժողովի կադրերի վարչության պետ Վարդուհի Խաչատրյանը: Նա երկար տարիներ է` ինչ աշխատում է խորհրդարանում, սակայն վերջերս նրանից դժգոհողների թիվը մեծացել էր:
Մեր տեղեկություններով, օրեր առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին են մոտեցել եւ իրենց դժգոհությունը հայտնել մի խումբ պատգամավորներ` ասելով, թե կադրերի վարչությունն անհարկի ձգձգում է իրենց օգնականների գրանցումը, եւ իրենք ստիպված են ամեն անգամ անցագիր իջեցնել վերջիններիս համար, որպեսզի անարգելք մուտք գործեն խորհրդարան:
Պատգամավորների օգնականները նույնպես բաց նամակով դիմել էին ԱԺ ղեկավարությանը` դարձյալ դժգոհելով նույն խնդրից: Ամենայն հավանականությամբ, վերը նշված դժգոհությունները հաշվի առնելով, Վարդուհի Խաչատրյանը ինքնակամ դիմում է գրել եւ հեռացել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել