
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը և Զապորոժիեն
Օգոստոսի 22-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքը։ Այդ մասին հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ Նախնական տվյալներով՝ հրթիռակոծության հետևանքով 1 մարդ տուժել է։ Վնասվել է 20 սեփական տուն և էլեկտրահաղորդման գիծը։
Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով հարձակվել է նաև մարզի Սինելնիկովսկի շրջանի վրա՝ հարվածելով մասնավոր ձեռնարկություններից մեկին։ Այնտեղ հրդեհ է սկսվել։ Տուժածներ չկան։ Երկրորդ հարվածի ժամանակ, որը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան, շրջանում վնասվել են էլեկտրահաղորդման գիծն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։
Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևն էլ հայտնել է, որ Զապորոժիեում ռուսական բանակի հարձակման հետևանքով վնասվել է չորս բազմահարկ շենք։ Զապորոժիեի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Յուրի Մալաշկոն նշել է, որ ռուսական զորքերը երկու հրթիռային հարված են հասցրել և երեք անօդաչուներով հարձակվել քաղաքի արվարձանների վրա։
Խարկովի մարզում հրթիռակոծության տակ է հայտնվել Վոլչանսկ քաղաքը։ Մարզային զինվորական ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ վնասվել ու ավերվել է չորս տուն։ Փլատակներից մեկի տակից փրկարարները հանել են 56-ամյա բնակչուհու։
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել