HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը կարող է այցելել Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտնում է թուրքական Yeni Şafak-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում իր աղբյուրներին։

«Առկա տվյալների համաձայն, որոնք ստացվել են նախագահական աղբյուրներից, Էրդողանի այցը կդառնա կարևոր քայլ «հացահատկի գործարքի» մասին համաձայնագրի իրագործման շարունակման համար»,- ասված է պարբերականի հրապարակման մեջ։

Yeni Şafak-ի տվյալներով՝ պետությունների ղեկավարները կքննարկեն հացահատկի գործարքի հեռանկարները, իսկ նախատեսվող հանդիպումը որոշիչ նշանակություն կունենա այդ հարցի համար։

«Նշվում է, որ Թուրքիան նոր երթուղին առանց Ռուսաստանի համարում է «անառողջ»։ Նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը մեկնում է Ուկրաինա, իսկ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ինչպես ակնկալվում է, կայցելի Ուկրաինա և Ռուսաստան»,- ասված է հոդվածում։

Reuters գործակալությունը  հայտնում է, որ օգոստոսի 23-24-ը Ֆիդանը կլինի Իրաքում, իսկ այնուհետ կմեկնի Ուկրաինա, որտեղ հիմնական քննարկումները կծավալվեն հացահատկի գործարքի շուրջ։

Ուկրաինական հացահատկի մասին գործարքը դադարեցվել է հուլիսի 18-ին։ Ռուսաստանը Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին տեղեկացրել էր, որ դեմ է դրա երկարաձգմանը, քանի որ Մոսկվայի նկատմամբ համաձայնագրի պարտավորությունները չեն իրագործվել։

Ռուսաստան Էրդողանի հնարավոր այցի մասին ավելի վաղ գրել էր նաև РИА Новости-ն՝ դարձյալ հղում անելով Անկարայում իր աղբյուրներին։ Գործակալության պնդմամբ՝ հանդիպման ժամկետները դեռևս անհայտ են։

Լուսանկարը՝ Vyacheslav Prokofyev/Sputnik/Kremlin Pool Photo via AP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter