Հետախուզվողներին տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Երեկ` ժամը 08.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Նոր Արեշի 12-րդ փողոցի թիվ 94 տան մոտից բերման են ենթարկել 46-ամյա Արտեմ Բ.-ին, որը ս.թ. մայիսի 24-ից Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Արտեմ Բ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նույն օրը` ժամը 17.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բորյան փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 20-ամյա Լևոն Վ.-ին, որը 2010 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: Լևոն Վ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել