HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». դեռ հույսը չի կորցրել

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, թե իրենք դեմ են քվեարկել կառավարության ծրագրին և ոչ թե կառավարությանը:

«ՉԻ» - Փաստորեն, «Ժառանգությունն» այս կառավարությանը դեմ չէ: Պարզապես մի քիչ վատ ծրագիր էին ներկայացրել, իրենք էլ ստիպված դեմ քվեարկեցին: Իսկ ընդհանրապես ոչինչ, լավ կառավարություն է: Կարևորը՝ ձևավորվել է փայլուն ընտրությունների արդյունքում կազմավորված խորհրդարանական մեծամասնության կողմից:

Մի րոպե, բայց «Ժառանգությունը» կարծես թե դժգոհ էր ընտրություններից, ինչ-որ զանգվածային կեղծիքների ու ընտրակաշառքների մասին էին խոսում... Թե՞ սխալ ենք հիշում: Կամ էլ «Ժառանգության» նվիրյալները հույս ունեին, որ կարելի է կաշառքով ու ուռճացված ցուցակներով «հաղթել» ընտրություններում և նորմալ կառավարություն ձևավորել, բայց հետո դաժան հիասթափություն ապրեցին: Իսկապես, ո՞ւմ մտքով կանցներ, որ կեղծիքներով ձևավորված իշխանությունները կեղծ ծրագիր կներկայացնեն:

Բայց կարևորն այն է, որ Ռուբեն Հակոբյանն ուզում է լավատեսորեն նայել ապագային: Ճիշտ էլ անում է: Եթե շատ լավատեսորեն նայի, մեկ էլ տեսար կոալիցիայի մեջ ընդգրկեցին: Մարդը կառավարությանը դեմ չէ, իսկ ծրագրեում միշտ էլ կարելի է մի երկու ստորակետ փոխել:

Մեկնաբանություններ (1)

HH QAXAQACI
UR ES ASTVAC ERB XENTACAC HOSHOTUM EN CHQNAX MI ERKIR.......................

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter