HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Գյումրին՝ Բալասանյանին նվեր

Չնայած Գագիկ Ծառուկյանը Մարտուն Գրիգորյանին ասել էր' մի տասնհինգ օր սպասի, կասեմ՝ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում դնելո՞ւ ես թեկնածությունդ, թե՞ ոչ, շաբաթ-կիրակի օրերին, ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ում «Հրապարակի» աղբյուրները, արդեն իսկ որոշումը կայացվել է:

Ըստ ամենայնի, Գյումրիում քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Սամվել Բալասանյանը, իսկ նրա մեծամասնական ընտրատարածքում պատգամավոր կառաջադրվի Արման Սահակյանը: Ըստ ԲՀԿ-ի՝ հարցը համաձայնեցված է նաև ՀՀԿ-ի հետ կոնսենսուսային տարբերակով:

Ճիշտ է՝ Մարտունի կողմնակիցները ոչ միայն դժգոհ են այս որոշումից, այլև անվստահության ակնարկներ են անում ՕԵԿ-ից ԲՀԿ տրանզիտ արված Բալասանյանի հասցեին, այնուհանդերձ, Գյումրիի ԲՀԿ-ականներն իրենց հումորը չեն կորցնում. «Բալասանյանը ճիշտ կանի՝ հանի հրապարակում Վարդանիկի դրած Վարդանանց արձանը, պիվի գործարանի դեմի իր արձանը բերի-դնի տեղը, մանավանդ օր պիվի գործարանը շատ մոդիկ է հրապարակին»:

Չնայած Գյումրիում, առանց այդ արձանի էլ, անչափ հետաքրքիր ընտրություններ են սպասվում: Վարդանիկն էլ իր հերթին է հայտարարել՝ գնալու եմ մինչև վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter