HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ, կարևորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում:

Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարևորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը»,- ասվում է Մուսինյանի գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter