HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». պատիժ սելիտրայով

Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղի բնակիչներն այդպես էլ չեն ստացել ՀՀ կառավարության կողմից դեռևս այս տարվա փետրվարին խոստացված էժան պարարտանյութը՝ չնայած անհրաժեշտ գումարը լճավանցիները նախապես վճարել են:

Երեկ շուրջ 50 լճավանցիներ հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց և փորձել են ՀՀ ղեկավարությանը համոզել, որ իրենց հասանելիք պարարտանյութը վերջապես տան:

Ազոտական պարարտանյութի 50 կիլոգրամանոց պարկը 6 հազար դրամով գյուղացիներին տրամադրելու ՀՀ կառավարության ծրագիրը ավարտվել է դեռևս մայիսին: Իսկ ինչո՞ւ են լճավանցիները նման վերաբերմունքի արժանացել, այդ ո՞ր «մեղքի» համար են ՀՀ իշխանությունները որոշել նրանց նման ձևով պատժել:

Պարզվում է՝ Լճավանը Գեղարքունիքի այն եզակի գյուղերից է, որտեղ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ն պարտվել է: ԱԺ ընտրությունների պաշտոնական արդյունքներով Լճավանում ամենաշատ՝ 122 քվե ստացել է ԲՀԿ-ն, իսկ ՀՀԿ-ի օգտին տրված քվեաթերթիկների թիվը եղել է 105:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter