
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Օդեսայի մարզին
Ռուսական զորքերը օգոստոսի 23-ի գիշերը անօդաչուներով հարձակվել են Օդեսայի մարզի վրա։ Ինչպես հայտնել է Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, շուրջ երեք ժամ շարունակված հարձակման թիրախում եղել են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները։
«Ցավոք, հարվածներ կան արտադրական-փոխաբեռնման համալիրների ուղղությամբ, որտեղ հրդեհ է բռնկվել՝ ընդհանուր մոտ 700 քառակուսի մետր։ Առավոտյան 6-ի դրությամբ՝ հրդեհը մարվել է։ Վնասվել է նաև հացահատկի պահեստը»,- գրել է Կիպերը՝ հավելելով, որ տուժածներ չկան։
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է, որ անօդաչուների խումբն արձակվել է Ազովի ծովի արևելյան ափից։ Հաջողվել է խոցել 9 անօդաչու։ Մնացած անօդաչուները, որոնց թիվը չի նշվում, վնասել են հացահատկի պահեստն ու արտադրական-փոխաբեռնման համալիրներից մեկը։ «Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով էլ՝ ռուսական ևս երկու անօդաչու օգոստոսի 23-ի գիշերը խոցվել է Զապորոժիեի մարզում։ Ինչպես նշվում է, ընդհանուր առմամբ, ՌԴ զորքերն արձակել են մինչև 20 անօդաչու, որից 11-ը հաջողվել է խոցել։
Լուսանկարը՝ Օդեսայիմարզային զինվորական վարչակազմի մամուլի ծառայության
Մեկնաբանել