HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվայի նախագահը այցելել է Ուկրաինա

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա՝ Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին մասնակցելու և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել Լիտվայի նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Աշխատանքային այցի ժամանակ նախագահ Նաուսեդան նախագահ Զելենսկիի հետ կքննարկի Ուկրաինային աջակցության ցուցաբերման հարցերը և Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության բանակցությունների ընթացքը»,- ասված էր հայտարարության մեջ։

Ավելի ուշ՝ Կիևում Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Լիտվայի նախագահը հայտարարել է, որ Լիտվան հետագայում ևս կշարունակի Ուկրաինային զենքի մատակարարման և զինվորական անձնակազմի վերապատրաստման միջոցով օգնություն ցուցաբերելու իր գիծը։

«Լիտվան կշարունակի օգնել Ուկրաինային զենքի և զինամթերքի մատակարարմամբ, կվերապատրաստի ու կուսուցանի ուկրաինացի զինվորականներին, ինչպես նաև կցուցաբերի ֆինանսական աջակցություն»,- հայտարարել է Նաուսեդան։

Դեռ հունիսի վերջին Վիլնյուսը հայտարարել էր, որ Ուկրաինային Լիտվայի տրամադրած ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնությունը հասել է 1 միլիարդ եվրոյի, ինչը կազմում է բալթյան այդ երկրի ՀՆԱ-ի 1,42 %-ը։ Ընդ որում, դրա կեսից ավելին կազմում է միայն ռազմական օգնությունը։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter