
Հնդկական լուսնագնացը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի վրա
Հնդկական «Վիքրամ» վայրէջքի մոդուլը, որը կրում էր «Պրագյան» լուսնագնացը, հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի մակերևույթի վրա։
Այն հեռարձակվում էր ուղիղ եթերում։ Դրան հետևում էր մոտ 6,5 միլիոն մարդ։
Հնդկաստանը դարձել է չորրորդ երկիրը, որը ԽՍՀՄ-ից, ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո իր ապարատն իջեցրել է Լուսնի մակերևույթի վրա։ Ընդ որում, Հնդկաստանն առաջինն է, որի սարքավորումը վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռում։
«Վիքրամ»-ը Լուսին է հասցրել «Չանդրայան-3» միջմոլորակային ավտոմատ կայանը։ Գրեթե միաժամանակ Երկրի արբանյակին մոտեցել է նաև ռուսական «Լունա-25» կայանը։ Լուսնի մակերևույթի վրա վերջինիս վայրէջքն անհաջող է եղել և ձախողվել է։
Լուսանկարը՝ ISRO via Reuters
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել