HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ալիևը հրաժարվել է Բելգիայի ԱԳ նախարարին ընդունելուց՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ նրա հայտարարության համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ընդունի Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ Երևանում նրա հայամետ հայտարարությունների պատճառով։ Այդ մասին փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, իր տարածաշրջանային այցի շրջանակներում, այսօր պիտի ժամաներ Ադրբեջան։ Ինչպես գրում է գործակալությունը, ավանդույթի համաձայն, Ալիևն ընդունում է այցով Ադրբեջան ժամանող արտաքին գործերի նախարարներին ու երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի վերաբերյալ մտքերի փոխանակում կատարում։ Սակայն, դա տեղի չի ունենա Բելգիայի արտաքին գործերի նախարարի պարագայում, որի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ լավ չեն ընդունվել Բաքվում։

Հիշեցնենք, որ Երևան իր այցի ընթացքում Բելգիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բելգիան և Եվրամիությունը շարունակում են պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունն ու Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ «Լաչինի միջանցքով տեղաշարժի սահմանափակումը լուրջ հետևանքներ է ունենում և հիվանդության ու սովամահության սպառնալիքներ է առաջացնում։ Այս առավոտ ևս հաստատվեց դա իմ հանդիպման ժամանակ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` Ղարաբաղի բնակիչների կյանքը վտանգի մեջ է, և դա անընդունելի է»,– Երևանում հայտարարել էր Բելգիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանից պահանջելով շուտափույթ բացել միջանցքը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter