HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Դնեպրին

ՌԴ զինված ուժերը օգոստոսի 24-ի գիշերը հրթիռակոծել են Դնեպրը։ Այդ մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։ 

Հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է 10 մարդ, նրանցից 6-ը հոսպիտալացվել են միջին աստիճանի մարմնական վնասվածքներով։ Վնասվել են տասնյակ շենքեր, այդ թվում երկու բնակելի շենք, ավտոմեքենաներ, ջրատար ու գազատար, տրոլեյբուսների կոնտակտային ցանց։

Լիսակը հավելել է, որ հրթիռներից մեկը հաջողվել է խոցել, սակայն չի նշել, թե ընդհանուր առմամբ քանի հրթիռ է արձակվել քաղաքի վրա։

Լուսանկարը՝ Սերգեյ Լիսակի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter