HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմիտասի և Ասլամազյանի երաժշտությունը կհնչի ԱՄՆ-ից ժամանած երաժշտի մեկնաբանմամբ

Դասական և ջազ երաժշտության անզուգական համադրմամբ ճանաչում ձեռք բերած Ուրի Քեյնն առաջին անգամ է Երևանում: ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահարը միայն մեկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ կատարելով Կոմիտաս, Ասլամազյան, ինչպես նաև Անտոնին Դվորժակի ստեղծագործություններից և սեփական երգացանկից:

Ուրի Քեյնը ծնվել է Ֆիլադելֆիայում: Նվագել է այնպիսի խմբերում, որոնք ղեկավարում էին ժամանակի լավագույն երաժիշտները՝ Փիլի Ջոու Ջոնս, Հանկ Մոբլի, Միքի Ռոքեր և այլք: Իր ղեկավարծ խմբերի հետ Քեյնը ձայնագրել է 22 ալբոմ: Նրա վերջին ալբոմը ձայնագրվել է Ջոն Հեբերտի (բաս) և Բեն Փերովսկու (թմբուկ) հետ համագործակցության արդյունքում:

Եվրոպական և ամերիկյան երաժիշտները բարձր են գնահատել հատկապես Վագների, Բեթհովենի, Բախի և Շումանի երաժշտության նրա համադրումները: 2003 թ. Քեյնը Վենետիկի Բիենալեում երաժշտության մասի ղեկավարն էր: Նորար և ստեղծագործ մոտեցումներին զուգահեռ Քեյնը հանդես է եկել Մոսկվայի կամերային նվագախմբի, Կանադային և Շվեդիայի նվագախմբերի հետ: 2009 թ. նա հավակնում էր Գրեմի մրցանակի: Երաժիշտը հանդես է եկել ջազային բազմաթիվ փառատոններում:

Այս համերգը ջութակի կատարողական արվեստի բնագավառում եվրոպական համագործակցության ծրագրի մաս է կազմում և համակարգվում է Փարիզի «Մշակույթ և համագործակցություն» ասոցիացիայի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter