
Փոխարտգործնախարարն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին
Օգոստոսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այս մասին հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը, որի մասին անդրադարձ է կատարված նաև Եվրախորհրդարանի տարածաշրջանային զեկույցներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զեկույցում:
ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը և Ֆրանսուա-Քզավիե Բելամին անդրադարձել են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ քննարկմանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը գիտակցում է ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները և Լաչինի միջանցքի վերաբացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համաձայն:
Մեկնաբանել