ՇՄՆ կազմում գտնվող ՊՈԱԿ-ներն ու «Արփա» պահպանվող լանդշաֆտը 355 հզր եվրո աջակցություն են ստացել CNF-ի կողմից
Կովկասի բնության հիմնադրամի կողմից հերթական խոշոր աջակցությունն են ստացել Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող ՊՈԱԿ-ներն ու «Արփա» պահպանվող լանդշաֆտը։
Կովկասի բնության հիմնադրամը հայտնում է, որ հատկացված գումարը կազմել է 355․634 եվրո, որից 2023 տարվա երկրորդ գումարային փոխանցումներն են ստացել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը՝ 142․500 եվրո, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ 66․500 եվրո, «Դիլիջան» ազգային պարկը՝ 67․646 եվրո, «Արփի լիճ» ազգային պարկը՝ 27․500 եվրո։
««Խոսրովի անտառ» պետական արգելոցին հատկացվել է հավելյալ 876․500 դրամ՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցների արտահագուստի ձեռք բերման նպատակով։
ՇՄՆ կազմում գտնվող ևս մեկ ՊՈԱԿ-ի՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ին, Կովկասի բնության հիմնադրամի կողմից հատկացվել է 38․488 եվրո դրամաշնորհ՝ կենսաբազմազանության մոնիտորինգի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Վայոց ձորի մարզում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտին լրացուցիչ տրվել է 13․000 եվրո՝ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով։ Պահպանվող այս տարածքին 2023 թվականի սկզբին՝ CNF-ի կողմից հատկացվել էր 80․000 եվրո»,- ասված է Կովկասի բնության հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել