HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքը

Վարդանուշ Թովմասյանը պարտքով գումար էր տվել մի քաղաքացու, որը հրաժարվում էր վերադարձնել այն։ Տիկին Թովմասյանը դիմել էր դատարան՝ իրեն հասանելիք գումարը ստանալու համար։ Դատարանի որոշմամբ Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը պարտքի գումարի չափով պետք է արգելանք դներ գումարը չվերադարձրած քաղաքացու գույքի վրա:

Սակայն նախարարության հարկադիր կատարման ծառայությունը ձգձգել էր դատարանի որոշման կատարումը, այնինչ օրենքով պարտավոր էր անհապաղ արգելանք դնել գույքի վրա։ Այս արհեստական և չհիմնավորված ձգձգման հետևանքով պարտապանը հասցրել էր վաճառել իրեն պատկանող սեփականությունը, և չնայած դատարանի վճռով Վարդանուշ Թովմասյանին պետք է վերադարձվեր իր գումարը, սակայն Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության կողմից օրենքի խախտման հետևանքով, նա զրկվել էր իրեն պատկանող և ծայրահեղ անհրաժեշտ գումարից:

Պաշտպանը այս գործով ընդունել է պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից մարդու իրավունքների խախտման մասին որոշում և պահանջել օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին: ՀՀ արդարադատության նախարարությունը հրաժարվել է պատասխանատվության ենթարկել իր իրավախախտ աշխատակիցներին՝ նրանց գործողությունները որակելով որպես «ենթադրյալ բացթողումներ, որոնք էական ազդեցություն չեն ունեցել գործի ամբողջական արդյունքների վրա»:

Հարկադիր կատարողների ապօրինի գործողությունները կարող են մեկնաբանվել որպես անուշադրություն՝ օրենքի պահանջների նկատմամաբ, կամ բացթողումներ, սակայն այն կարող է դիտարկվել նաև պարտապանին շահադիտական նպատակներով մատուցված ծառայություն՝ ի հաշիվ մեկ այլ քաղաքացու:

Նման արատավոր երևույթները հետագայում կանխելու նպատակով անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել պետական համապատասխան ծառայողներին: Հակառակ դեպքում անհնար է պատկերացնել Արդարադատության նախարարության համակարգում կոռուպցիայի և իրավախախտումների վերացումը կամ գոնե նվազումը, որին նպաստում է սեփական աշխատակիցների ապօրինություններին իրավական համարժեք արձագանքի բացակայությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter