«Թույլատվական փաստաթղթեր» համակարգում օգոստոսի 28-ից կգործարկվի Առողջապահության նախարարության ենթահամակարգը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» միասնական հարթակում ներդրված «Թույլատվական փաստաթղթեր» համակարգում, 2023 թ. օգոստոսի 28-ից կգործարկվի ՀՀ առողջապահության նախարարության ենթահամակարգը:
ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ արդյունքում ԱՆ կողմից ներկայում կիրառվող «Դեղագործական արտադրանքի ներմուծման (համապատասխանության) հավաստագիր» էլեկտրոնային համակարգին օգտվողների հասանելիությունը կսահմանափակվի միայն դիտելու հնարավորությամբ։ Հետևաբար, նախարարության կողմից տրամադրվող համապատասխան թույլատվական փաստաթղթեր ստանալու նպատակով անհրաժեշտ կլինի հայտերը ներկայացնել «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգի միջոցով։
«Թույլատվական փաստաթղթեր էլեկտրոնային համակարգի միջոցով միասնական հայտերի ստեղծման և ենթահայտերի ձևավորման գործընթացին կարելի է ծանոթանալ այստեղ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել