HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մասիսում 74-ամյա տղամարդը սպանել է հարսին, ապա ինքնասպան եղել

Հունիսի 25-ին Մասիս քաղաքի բնակիչ, 1938 թ. ծնված Վոլոդյա Սահակյանը դանակահարել է իր հարսին՝ 1975 թ. ծնված Քրիստինե Զաքարյանին, ապա դանակով կտրել իր պարանոցը: Երկուսն էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել են:

Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են հանցագործության գործիքը:

«Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Ես ԻՐՈՔ գտնում եմ,որ այսպիսի ԱՀԱՎՈՐ դեպքերի ամենահիմնական պատճառն այն է,որ Հայաստանում հասարակությունը հիմնված է ԿԵՂԾ արժեքների վրա: ՆՈՒՅՆ կեղծությունը, որը «Սեռ, ընտրություն, ֆաշիզմ և ազգ » հոդվածի տակ Arshaluys-ը 385 կոմենտում այդքան հիանալի կերպով նկարագրել է: Ազգի մեջ այդքան շատ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ հենց նույն կեղծ արժեքների արտացոլումն է: Փող չունենալը/աղքատությունը սիմպտոմներ են միայն:............................................... Ոնց կլինի հանկարծ Հայը օգնության դիմի կամ (պետական) միջնորդություն խնդրի: Ոնց թե-բա այսպես կոչված «ընտանիքի պատիվը»:Բա ինչ կմտածեն հարևանները/բարեկամները: Բա «ԱՄՈԹ չի»? Կարևորը ընտանիքի «սրբությունն» է. 4 անծնող դարձած երեխա կմեծանան էլի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter