
«Անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին»․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է տարածել, որում անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին՝ ներկայացնելով սեփական գնահատականներն ու դիրքորոշումը։
«Պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել, անորոշության ու մթության մեջ տարվող այս պայքարը ուժասպառ է անելու Արցախի ժողովրդին՝ իր բացասական հետևանքներով:
Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել:
Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,- տեսանյութին կից գրել է պետնախարարը:
Գուրգեն Ներսիսյանի տեսուղերձը ներկայացնում ենք ստորև․
Լուսանկարը՝ Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել