
Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.
Արմեն Ավթանդիլյան ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:
Այս պաշտոնում Ավթանդիլյանը 2019 թվականի դեկտեմբերին նշանակվել էր վարչապետի առաջարկությամբ։
Լուսանկարը՝ Պաշտպանության նախարարության կայքից
Մեկնաբանել