HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի պետնախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝ ուղղված բուժաշխատողների սոցիալական խնդիրները մեղմելուն

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն: Այս մասին պետնախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:

Այս ամենից զատ բուժաշխատողները շարունակում են իրենց վրա կրել նաև սոցիալ-կենցաղային այն ծանրությունը, որը պատուհասել է Արցախի ժողովրդին:

Նկատի ունենալով, որ բուժաշխատողների դեպքում առաջնահերթը նրանց մասնագիտական գործունեությունն է և դրանք հավելյալ խոոչընդոտներից ու խնդիրներից զերծ պահելու հրամայականը, ուստի իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն»,- գրել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter