HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին ու Հաքան Ֆիդանը քննարկել են ուկրաինական հացահատկի գործարքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Կիևում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է ուկրաինական հացահատկի հիմնախնդիրը։ Այդ մասին նախագահ Զելենսկին գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։ 

Զելենսկին ու Ֆիդանը քննարկել են «բազմաթիվ կարևոր հարցեր», այդ թվում՝ հացահատկի միջանցքի աշխատանքը։ Կողմերը նաև դիտարկել են Կիևի առաջարկած «խաղաղության բանաձևը»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում սա Ֆիդանի առաջին այցն է Ուկրաինա։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հացահատիկի գործարքի վերսկսումը կդառնա Ուկրաինայի իշխանությունների հետ Ֆիդանի բանակցությունների գլխավոր թեման: Նույն թեման նա նախատեսում է քննարկել նաև Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում։ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը նշել էր, որ Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Ռուսաստան նախապատրաստվում է, սակայն հացահատիկի գործարքի վերաբերյալ ՌԴ դիրքորոշումները դրանից չեն փոխվում:

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter