
Դադարեցվել է «Յունիք ֆարմասյութիքալ լաբորատորիա» արտադրության «Դոկտոր Մոմ օշարակ» դեղի շրջանառությունը
Առողջապահության նախարարի հունիսի 15-ի հրամանով դադարեցվել է հնդկական «Յունիք ֆարմասյութիքալ լաբորատորիա» արտադրության «Դոկտոր Մոմ օշարակ» P8026, P8053, P8054, P8055, P8060, PZU 9014, PZU 9060, PZU 0030, PZU 1018 խմբաքանակների դեղի շրջանառությունը Հայաստանում:
Դեղի շրջանառությունը դադարեցվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2002 թ. N 1300-Ն որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետը, կառավարության 2001 թ. «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշմամբ հաստատված կարգի 30-րդ կետը, «Ջոնսոն ընդ Ջոնսոն» ընկերությունից ստացված գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2012 թ. հունիսի 7-ի գրությունը:
Մեկնաբանել