
Փաշինյանը ներկա է եղել բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Վերջինիս հետել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների և Քննչական կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք շուրջ մեկ շաբաթ պայքարում են մի քանի մրցաձևերում:
Մարտական փոխանցումավազքի մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Պաշտպանության նախարարության, երկրորդը՝ Ոստիկանության, երրորդը՝ ԱԱԾ թիմը:
Բանակային խաղերի փակման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:
Մեկնաբանել