HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, այնուհետև կնվազի 4-8 աստիճանով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը.

Երևանում օգոստոսի 27-ի ցերեկը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ին երեկոյան ժամերին  քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-29-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի գիշերը, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Օգոստոսի 27-28-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter