HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիբանանում ձերբակալվել է երկու ռուսաստանցի. նրանք կասկածվում են Իսրայելի օգտին լրտեսության մեջ

Լիբանանի ընդհանուր անվտանգության գլխավոր վարչությունը ձերբակալել է Ռուսաստանի մի քաղաքացու և նրա կնոջը: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել են Բեյրութում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից։

Լիբանանյան Al Akhbar թերթի տվյալներով՝ երկու ռուսաստանցիները ձերբակալվել են Բեյրութի միջազգային օդանավակայանով Լիբանանը լքելու փորձի ժամանակ։

«Ռուսաստանի քաղաքացին խոստովանել է, որ ոչ վաղ անցյալում հավաքագրվել է իսրայելական հետախուզության կողմից, հրահանգ ստացել մեկնել Լիբանան։ Նրան տրամադրել են «Հեզբոլահին» պատկանող վայրերի, հավաքատեղիների ու օբյեկտների քարտեզները։ Նա պետք է գնար այդ հասցեներով, ստուգեր դրանք և լուսանկարեր»,- գրում է պարբերականը:

Ձերբակալվածի կինը, իբր, խոստովանել է, որ իմացել է ամուսնու աշխատանքի մասին և օգնել է նրան։ Ռուսաստանցիների տեղաշարժին Լիբանանում հետևել են տեղի հատուկ ծառայությունները։

Լիբանանում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: Գերատեսչությունն ակնկալում է հյուպատոսական աշխատողներին ձերբակալվածների հետ հանդիպելու թույլտվություն ստանալ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter