HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Yandex-ի համահիմնադիրը ԵՄ-ին խնդրում է իրեն հանել պատժամիջոցների ցանկից

Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժը ԵՄ-ին խնդրել է հանել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին հայտնում են The Financial Times-ի աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ գործարարի փաստաբանները նման խնդրանքով դիմել են ԵՄ-ին, երբ գործարարը բացահայտ դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Դիմումի մեջ Վոլոժը նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում լռել է, քանի որ կենտրոնացած է եղել «ռուս տաղանդավոր ինժեներներին աջակցության վրա, որոնք որոշել են լքել երկիրը ու նոր կյանք սկսել»: Այս առաջադրանքը նրանից պահանջում էր «մեծ ջանք, ուշադրություն և զգուշություն»։

Ավելի վաղ, The Insider-ը գրել էր, որ Yandex-ի մայր ընկերությունը՝ Yandex N. V.-ն, որը գրանցված է Նիդերլանդներում, ռուսական բիզնեսից դուրս գալուց հետո, 2024 թվականի սկզբին կվերագործարկվի նոր անվան ներքո։

Ակնկալվում է, որ մինչև 2023 թվականի ավարտը բաժնետերերը կդիտարկեն բիզնեսի բաժանումը Yandex N. V. մայր կազմակերպության և ռուսական «Яндекс»-ի միջև: Բիզնեսի ռուսական մասը պետք է փոխանցվի տեղական կառավարման, իսկ հոլանդական ընկերությունը, որի համասեփականատերն է Վոլոժը, կդադարի որևէ առնչություն ունենալ նախկին դուստր ընկերության հետ։

Լուսանկարը՝ РИА Новости / Владимир Астапкович

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter