
Ադրբեջանը Արցախից Հայաստան տեղափոխվող ուսանողի է առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով: Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,-նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը Հակարիի կամրջի վրա տեղակայված անցակետից Հայաստան տեղափոխվող մարդ է առևանգում։ Առաջին դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։ Առևանգվածը Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանն էր։
Լուսանկարը՝ Արցախպրեսի
Մեկնաբանել