Զինծառայող Շավարշ Ակինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով
2023թ. օգոստոսի 26-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում տեղեկություն է ստացվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Ակինյանը, նախնական տվյալներով, հոսանքահարվել է: Դեպքից հետո զինծառայողը տեղափոխվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 18:55-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Քննչական կոմիտեի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
«Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-նշված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել