Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 28-ին Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Այ ,ասին տեղեկացնում է ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
«Նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից այսօր առևանգված ԱՀ քաղաքացիների ճակատագրերի պարզման և նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ կատարվող քայլերի մասին:
Քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և իշխանությունների անելիքները՝ օր-օրի խորացող հումանիտար աղետին դիմակայելու, անվտանգային խնդիրները լուծելու նպատակով»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել