HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերին տեղի կունենա Armenia EXPO 2012 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը

Սեպտեմբերի 7-ից 9-ին Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում տեղի կունենա Armenia EXPO 2012 12-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումը: Այս մասին հայտնում են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը:

Ամեն տարի ցուցահանդեսը մեկ հարթակի վրա հավաքում է հայրենական խոշորագույն արտադրողներին, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին՝ հնարավորություն ընձեռելով արդյունավետ ներկայացնելու իրենց արտադրանքը:

Armenia EXPO 2012-ը հնարավորություն է տալիս լիարժեք ուսումնասիրել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն բոլոր գործող ֆիրմաների, կազմակերպությունների և ապրանքանիշերի մասին, գոյություն ունեցող ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում, գտնել շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ:

Ցուցահանդիես կմասնակցի ավելի քան 200 ընկերություն, ասոցիացիա, միություն և կազմակերպություն Հայաստանից, Իրանից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Վրաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Սիրիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից:

Armenia EXPO 2012-ի շրջանակներում կանցկացվեն ցուցահանդեսներ հետևյալ ոլորտներից. ծանր արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, լեռնամետալուրգիական և քիմիական արդյունաբերություն, շինարարություն և վերանորոգում, դիզայն, միս և թռչնի արտադրություն, կաթնամթերք, ծովամթերք, բեռնատար և մարդատար ուղևորափոխադրումներ, համակարգիչներ, լոկալ, գլոբալ ցանցեր, պոլիգրաֆիկ նյութերի արտադրություն, գրքեր, պարբերականներ, գովազդային տեխնոլոգիաներ և PR, կահույք, ինտերիեր, էքստերիեր, բանկային գործ, ֆինանսական խորհրդատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter