HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը

Օգոստոսի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան:
Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

«Այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ ՊՔ և ՄՀ վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter