
Ոստիկանության հետ այսօրվա «Ուղիղ կապի» թեման ոստիկանների անօրինական գործողություններն են
Հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում գործող «Ուղիղ կապի» հերթական հյուրն է լինելու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը:
Նրան կարելի է հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում' իրավախախտումների, հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու, ոստիկանության ծառայողների կողմից ոչ օբյեկտիվ քննություն և նախաքննություն կատարելու, քաղաքացիների նկատմամբ ոչ հարգալից վարքագիծ դրսևորելու, դիմում-բողոքներն օրենքով սհմանված կարգով չգրանցելու, դիմումներին պատշաճ ընթացք չտալու, ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիների նկատմամբ անհարկի քաշքշուկներ ստեղծելու և այլ հարցերի մասին:
«Կարող եք զանգահարել ժամը 15.00-ից մինչև 16.30-ը 59-60-54 հեռախոսահամարով»,- հայտնում է ոստիկանությունը:
Մեկնաբանել