30-ամյա Արան Աթան գյուղին հարակից անտառից ապօրինի հատել է 10 խմ փայտանյութ
Հունիսի 21-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Փամբակ գյուղի վարչական տարածքից ապօրինի փայտանյութ ձեռք բերելու և տեղափոխելու կասկածանքով բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Համլետ Ա.-ն «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով, ինչի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Պարզվել է, որ փայտանյութը Լոռու մարզի Աթան գյուղի հարակից տարածքի անտառից փետրվարից մայիսն ընկած ժամանակահատվածում ապօրինի հատել է 1980 թ. ծնված Արա Ք.-ն:
«Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել