HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել․ ՃՈ

Երևան քաղաքի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեղադրվել է տեսանկարահանող սարք: Հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

«Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեղադրվել է տեսանկարահանող սարք: 

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ «Ինֆոքոմի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter