HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանը Հնդկաստանի վարչապետի խորհրդականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը

Օգոստոսի 29-ին Հնդկաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ:

«Շնորհավորել եմ «Չանդրայաան 3» առաքելության լուսնի վրա կատարած բարեհաջող վայրէջքի առիթով: Վերոնշյալի շրջանակներում քննարկել ենք տիեզերական արդյունաբերության ոլորտում հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակցիս հետ քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և կարևորել դրա հաղթահարման համար միջազգային համայնքի ներգրավվածությունը:

Գոհունակությամբ ընդգծել ենք հայ-հնդկական երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը և քննարկել մի շարք ոլորտներում հարաբերությունները զարգացնելու հեռանկարները»,- գրել է Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter