HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17-ամյա Մուշեղը և 16-ամյա Անին կասկածվում են ավազակային հարձակում կատարելու մեջ

Հունիսի 25-ին անհայտ քաղաքացին ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի մոտ գտնվող խանութ է մտել 3 մարդ, երկաթով հարվածել իր գլխին և փորձել գողություն կատարել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Թամանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մուշեղ Խ.-ին և 1996 թ. ծնված Անի Թ.-ին:

Մուշեղ Խ.-ն և Անի Թ.-ն բաժնում խոստովանական ցուցմունք են տվել, որ նույն օրը 3 հոգով մուտք են գործել նշված հասցեի մոտ գտնվող խանութ, Անի Թ.-ն երկաթյա ձողով հարվածել է վաճառողի գլխին, և փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունը չկարողանալով ավարտին հասցնել' դիմել են փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուշեղ Խ.-ի և Անի Թ.-ի հանցակցի անձը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ:

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter