HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգով․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ 

Համակարգ հնարավոր է մուտք գործել ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի  (file-online.taxservice.am) միջոցով։ 

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլևս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու նախկինում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը ճշգրտել, չեղարկել, անվավեր ճանաչել, ստորագրել կամ ջնջել միայն այդ համակարգով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter