HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երվանդ Քոչարի փողոցում գտնվող բենզալցակայանն ապամոնտաժվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ էին իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Երվանդ Քոչարի 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների նկատմամբ։ 

Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք լինել  մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում էր կայացրել։

Օգոստոսի 29-ին Տեսչական մարմնի, Երևանի քաղաքապետարանի և Ներքին գործերի նախարարության համատեղ  իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանի գործունեությունը փաստացի դադարեցվեց, և այն  ապամոնտաժվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter